Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Ուիլյամ Թեյլորը Կոնգրեսում ցուցմունք է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի գործընթացի շրջանակում, հայտնում է The Washington Post-ը: Թեյլորը նշել է, որ Burisma-ի նկատմամբ հետաքննությունը, որտեղ աշխատել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթերը, հանդիսանում էր ԱՄՆ-ի ղեկավարի և Ուկրիանայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման պայմաններից մեկը: Ամերիկացի դեսպանը հավելել է, որ Թրամփը պահանջել է, որպեսզի Ուկրաինայի նախագահը հայտարարի հետաքննություն սկսելու մասին: Բացի այդ, ենթադրվում էր, որ Զելենսկին հարցազրույց կտա CNN-ին, որտեղ կհնչեցնի անհրաժեշտ բառերը: Թեյլորը շեշտել է, որ հակառակ դեպքում Թրամփն սպառնացել էր դադարեցնել ֆինանսական օգնության հատկացումը Կիևին: |