ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Կատուները փրկել են ընտանիքի անդամներին սողանքի զոհ դառնալուց
01:20, 24.10.2019 | mamul.am
13974 | 0

Իտալիայի Գենուի բնակավայրում ընտանի կատուները փրկել են ամուսիններին սողանքի զոհ դառնալուց, գրում են տեղական թերթերը:

Կատուների տերը պատմել է, որ իրենց երկու կատուներն արթնացրել են իր կնոջը: Կինը նկատել է, որ կատուները խաղում են առաստաղից նոր թափված ծեփի կտորի հետ:

«Դրա շնորհիվ էլ մենք փրկվել ենք»,- ասել է տղամարդը:

Հասկանալով, որ ինչ-որ բան այն չէ, ամուսինները շտապ լքել են տունը, որը նրանց ետևից փլվել է:

Սողանքին զոհ է գնացել 2 մարդ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր