ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+20 °C
Քթի խոռոչում թաքցրած մարիխուանան հանել են 18 տարի անց
22:10, 01.11.2019 | mamul.am
9569 | 0

Բժիշկները 48-ամյա ավստրալացու քթի խոռոչից հանել են մարիխուանայի փաթեթիկը, որը նա այնտեղ թաքցրել էր 18 տարի առաջ: Այս մասին հայտնում է Ars Technica-ն: 2001 թվականին տղամարդը կալանավայրում է եղել, երբ նրան այցելել է ընկերուհին ու գաղտնի տվել մարիխուանայի փոքրիկ փաթեթ: Ցանկանալով այն հուսալի տեղ թաքցնել՝ տղամարդն այն կոխել է քթանցքը: Երբ փորձել է հանել, այն ավելի խորն է գնացել և տղամարդը կարծել է, թե ինքը կուլ է տվել թմրանյութը: Դրանից հետո նա մոռացել է միջադեպի մասին, թեև մշտապես զգացել է, որ աջ քթանցը դժվար է շնչում: Նա նաև տառապել է քթի խոռոչների հաճախակի բորբոքումներից, բայց դա չի կապել մարիխուանայի փաթեթի հետ:

Երբ 18 տարի անց նա վերջապես դիմել է բժշկի՝ բողոքելով գլխացավերից, նրան համակարգչային շերտագրություն են արել ու գտել կորուստը: Բժիշկները հեռացրել են ռինոլիտի վերածված օտար մարմինը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր