ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+35 °C
200-ից ավելի արցախյան կազմակերպությունների նամակը փոխանցվել է ԵԱՀԿ գործող նախագահին
20:18, 24.05.2024 | mamul.am
1268 | 1

200-ից ավելի արցախյան ՀԿ-ներ, համայնքների ղեկավարներ և անհատներ նամակ էին փոխանցել Երևանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար պարոն Յան Բորջին: Սույն բաց հայտարարությամբ նրանք պահանջում են պատասխանել Բաքու կատարած իր այցից հետո ծագած հարցերին:

ԵԱՀԿ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պաշտոնական ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են համաշխարհային հանրությանը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հիմնված է երեք սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականության հարգում, պետությունների և ժողովուրդների ինքնորոշում։ Դիվանագետներն ու պաշտոնյաները մեզ վստահեցնում էին, որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կորոշվի նրա ժողովրդի մասնակցությամբ։ Այսօր Իլհամ Ալիևը հրապարակավ ծաղրում է բոլոր նրանց, ովքեր նման հայտարարություններ են անում և պահանջում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և հարակից ինստիտուտների վերացում։
Հասարակությունը փորձում է հասկանալ, թե որտեղ են անհետացել նախկինում հնչեցված հակամարտությունների կարգավորման սկզբունքները, և ո՞ր անտեսանելի ուժն է ԵԱՀԿ դիվանագետներին ստիպում հնազանդորեն դիմանալ Իլհամ Ալիևի հրապարակային ծաղրանքին, ով պարծենում է, որ հայերին Լեռնային Ղարաբաղից վտարել է ռազմական ուժով և դրանով իսկ լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր