ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+35 °C
Աբովյանում տղամարդը, նռնակներով զինված, մտել է բանկ ու սպառնացել այն պայթեցնել
19:18, 24.05.2024 | mamul.am
6465 | 0

Այսօր՝ մայիսի 24-ին, Կոտայքի մարզում նռնակով կամ նռնակներով զինված տղամարդը Աբովյան քաղաքում մտել է Օգոստոսի 23 փողոցի 1/ 2 հասցեում գործող «Արդշինբանկ» և սպառնացել է բանկը պայթեցնել: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ականատեսներն ասել են, որ «տղամարդու համբերության բաժակը բանկը լցրել է, նրան ունեզրկել է, տունը ձեռքից առել է, ինչն էլ պատճառ է դարձել, որ տղամարդը ճարահատյալ դիմել է նման միջոցի»: Առանձնապես ծանր հանցագործությունը կանխվել է առաջին հերթին բանկում ծառայություն կատարող կին ոստիկանի շնորհիվ. հենց նա է, որ կարողացել է ճիշտ բանակցություններ վարել տղամարդու հետ, բանկի աշխատակիցներին նաև ցուցաբերել է հոգեբանական օգնություն, մինչ կժամաներ օպերատիվ խումբը:

Քիչ առաջ ոստիկաններին ու քննիչներին հաջողվել է զինված տղամարդուն վնասազերծել ու տեղափոխել ոստիկանության Կոտայքի բաժին:

Ոստիկանությունը պարզում է նռնակով զինված տղամարդու ինքնությունը: Ներսում գտնվող ականատես տղամարդը ֆոտոլրագրողի հետ զրույցում որոշ մանրամասներ է պատմել տեղի ունեցած դեպքից: Ըստ նրա, նռնակով զինված տղամարդը մտել է ներս և հայտնել, որ ինքը մտադրություն չունի պատանդներ վերցնելու և պահանջում էր, որպեսզի դեպքի վայր հրավիրեն լրագրողների: Նա հայտնել է, որ ինքը Բյուրեղավանից է և կանանց հորդորել է, որպեսզի դուրս գան բանկից, այդ ժամանակ կին ոստիկանը, ցուցաբերելով համարձակություն, ատրճանակը մոտեցրել է նրան, ով նռնակի օղակը քաշած է եղել ու հայտնել է, որ եթե նա չշարունակի հակաօրինական գործողությունները, ինքը իրավունք ունի նրան վնասազերծել, սակայն տղամարդը հայտնել է, որ կպայթեցնի «լիմոնկան» ու կին ոստիկանը շարունակել է զրույցը նրա հետ, որից հետո 5-7 րոպեի ընթացքում ժամանել են ոստիկաններն ու որոշ բանակցություններից հետո նրան վնասազերծել ու տեղափոխել են ոստիկանություն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր