ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Ձեռնարկելու ենք իրավաչափ բոլոր գործողությունները՝ կալանքը վերացնելու համար». Արամ Օրբելյան
14:00, 08.11.2019 | mamul.am
2995 | 1

«Ռոբերտ Քոչարյանը պետք էլինի ազատության մեջ, և գործը մտնի դատական վիճաբանությունների փուլ: Քանի դեռ Ռ.Քոչարյանի հանդեպ մինչդատական ապօրինի կալանքը չի վերացել, մենք ձեռնարկելու ենք իրավաչափ բոլոր գործողությունները՝ կալանքը վերացնելու համար». նոյեմբերի 8-ին նման հայտարարությամբ հանդես եկավ Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը՝ ի պատասխան այն հարցի, թե արդյո՞ք ավելի ճիշտ չէ դատաքննությունը ձգձգելու փոխարեն անցնել դատաքննության փուլին:

Պաշտպանը պնդեց, որ դատաքննությունը ձգձգողը ոչ թե իրենք են, այլ դատախազությունն ու մեղադրող կողմը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր