ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Գլոբալ Կրեդիտը նշում է իր 10-ամյակը և ներկայացնում վարկավորման նոր հարթակը
16:15, 12.11.2019 | mamul.am
4051 | 0

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ-ն նշեց իր գործունեության տասը տարին, որոնց ընթացքում ընկերությունը դարձել է Հայաստանում առաջատար վարկային կազմակերպություններից մեկը ինչպես ակտիվների մեծությամբ, այնպես էլ ծառայությունների բազմազանությամբ: Չունենալով մասնաճյուղային ցանց, ընկերությունն ապահովել է հասանելիություն Հայաստանի ամբողջ տարածքում և տրամադրել է շուրջ 100,000 հատ վարկ 100 մլրդ ՀՀ դրամ ծավալով:

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ-ն մեծ ուշադրություն է դարձնում Վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրերին և այսօր հանդիսանում է նման նախագծերի խոշորագույն մանրածախ ֆինանսավորողը: Առաջադեմ գաղափարները բիզնես նախագծերի վերածելու նպատակով կազմակերպությունը շարունակաբար ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ստարտափ ընկերություններին: Մասնավոր կապիտալով աշխատող Վարկային կազմակերպությունների շարքում Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ-ն առաջինն էր, ով թողարկեց պարտատոմսեր, որոնց նկատմամբ պահանջարկն արդեն 5 տարի գերազանցում է առաջակվող ծավալին: Որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն՝ կազմակերպությունն իրականացնում է բազմաթիվ սոցիալական և բնապահպանական ծրագրեր:

Լինելով առցանց հայկական վարկային կազմակերպություն՝ Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ-ն այսօր ներկայացրեց առցանց վարկավորման իր նոր հարթակը՝ CashMe-ն, որի միջոցով վարկավորման ծառայություններ են մատուցվելու շուրջօրյա 24/7 սկզբունքով՝ հասանելիություն ապահովելով ամբողջ աշխարհում:

Ընդամենը մուտքագրված անձնագրային տվյալների հիման վրա հավելվածն ավտոմատ եղանակով հայտնում է վարկի գումարի հասանելի չափի վերաբերյալ: Վարկի ստացումն էլ առավելապես պարզեցված է և հարմարեցված՝ մեր հաճախորդների ժամանակը խնայելու համար: Գումարը կարելի է ստանալ ինչպես կանխիկ եղանակով՝ վճարայն տերմինալների և բջջային օպերատորների միջոցով օրվա ցանկացած ժամին, այնպես էլ անկանխիկ՝ բանկային քարտի միջոցով։

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ-ն ակտիվորեն շարունակում է իր վարկային գործիքների թվայնացման գործընթացը, որի վերջնական նպատակն է իր հաճախորդներին բարձրորակ ֆինանսական ծառայությունների մատուցումը և ֆինանսական միջոցների հասանելիության ապահովումը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր