ՌԴ-ից Հայաստան ներկրվող գազի սակագինը ձմռան ամիսների ընթացքում և մինչև ապրիլի 1-ը չի թանկանա: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Գազի հետ կապված բանակցություններն ընթացել են, ընթանում են, և վստահ եմ, որ դեռ ընթանալու են, և դա նորմալ գործընթաց է: Այս պահին կարող եմ վստահաբար մի բան ասել, որը բանակցությունների միջանկյալ արդյունք կարող ենք համարել՝ մինչև ապրիլի 1-ը գազի սակագնի թանկացման խնդիր չի քննարկվելու, ձմեռվա ամիսներին գազը չի թանկանալու»,- ասել է Գրիգորյանը:
|