Սպիտակ տանը հանդիպել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Թրափը հիշեցրել է, որ արդեն երկար տարիներ է ընկերական հարաբերություններ է պահպանում Էրդողանի հետ և ահա այսօր իրեն հնարավորություն է տրվել քննարկել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը Թուրքիա, ինչպես նաև՝ F-35 սենդի ինքնաթիռների ծրագրի իրագործման թեման: Թրամփն իր թուքր գործընկերոջը նաև շնորհակալություն է հայտնել թուրք-սիրիական սահմանի շուրջ պայմանավորվածությունների իրականացման համար՝ բարձր գնահատելով Թուրքիայի դերը ահաբեկչության դեմ պայքարում: |