Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.51, EUR 533.90, RUB 7.66, GBP 640.53
+1 °C, +1 °C ... +6 °C Վաղը`+7 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Կիսադաշնակցական տարրերը 5000 դրամ են բաժանում ԵՊՀ ուսանողներին». Յուրի Ավագյան
10:05, 14.11.2019

«Ռեստարտ» նախձեռնության անդամ Յուրի Ավագյանը սոցկայքի իր էջում գրել է. «Այսպես ուրեմն, կիսադաշնակցական տարրերն ուսանողներին ցույցերի դուրս բերելու համար դիմում են փող բաժանելու մեթոդներին՝ ուսանողներ փնտրելով ԵՊՀ-ում։ Ինձ հասած հավաստի ինֆորմացիայի համաձայն՝ ֆիզիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողների շրջանում գումար է բաժանվել (5000-ական դրամներ) Արայիկ Հարությունյանի դեմ իրականացվող ցույցերին մասնակցելու համար։ Իհարկե, գիտակից ուսանողների մեծամասնությունը չի մասնակցել այդ շինծու, քաղաքական նպատակներ հետապնդող ակցիային նմանվող իրադարձություններին, բայց, այնուամենայնիվ, այս խայտառակ իրադարձությունները տեղի են ունեցել ԵՊՀ֊ի առաջին կուրսի ուսանողների շրջանում։
Այսպիսով, կոչ եմ անում ԵՊՀ ղեկավարությանը ուշադրություն դարձնել հակակրթական և քաղաքական շահեր հետապնդող կեղծարարությունների նկատմամբ, իսկ մերձդաշնակցական, կիսաքաղաքական կոնգլոմերատին կոչեր չեմ անում, քանի որ նրանց նրանց դեպքում բանական կոչերն ու հորդորները անիմաստ են։
Ես կարող եմ ոչ թե մի, այլ մի քանի եղանակով հիմնավորել այս գրառման իսկությունը, ուստի խորհուրդ եմ տալիս ներկայիս չցույցերը համակրող անձանց, եթե այդպիսիք կան, չփորձել ինձնից ապացույցներ պահանջել, այլապես պրոֆեսիոնալիզմի ամենաբարձր մակարդակներում խայտառակ կանեմ այդ անհատ հակաքաղաքացիներին։

Ցույցերի իսկության վերջնական դիմակը ոչ թե պատռվեց, այլ չքացավ»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր