ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
200 եվրո՝ ծխախոտի մնացորդի համար. Բրյուսելը խստացնում է պատիժը
16:00, 17.11.2019 | mamul.am
9439 | 1

Բրյուսելում գետնին նետված ծխախոտի մնացորդի համար տուգանքը 50 եվրոյից դարձել է 200 եվրո: Քաղաքապետարանը նաև հայտարարել է, որ ծխողների շրջանում բացատրական աշխատանքներ կտարվեն՝ ինչպես օգտվել գրպանի մոխրամաններից: Նաև ամբողջ քաղաքում կավելանան մոխրամանները:
Այս խիստ մեթոդները քաղաքային իշխանությունները ձեռնարկել են՝ ելնելով այն փաստից, որ քաղաքի փողոցներից մաքրվող աղբի մեծ մասը ծխախոտի մնացորդներն են: Այնինչ այդ մնացորդները շատ դանդաղ են քայքայվում և այնպիսի վնասակար նյութեր են պարունակում, ինչպիսիք են մկնդեղը, կապարը, նիկոտինը, կանցերոգենները:
Քաղաքապետարանի ներկայացուցիչը հիշեցրել է, որ ծխախոտի մեկ մնացորդը թունավորում է 500 լիտր ջուր ու դանդաղ սպանում ծովային կյանքը:

Հիշեցնենք, որ այս թեմայի շուրջ MAMUL.am-ը հարցում էր արել, որի մասնակիցների մեծ մասը՝ 50%-ը, իր համաձայնությունն էր հայտնել, որ ծխախոտի մնացորդը դեն նետած քաղաքացին տուգանվի առաջարկվող 16 հազար դրամով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր