ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Էս ի՞նչ տեղային շովինիզմ է». նախարարը՝ բուհի աշխատակցին
21:30, 18.11.2019 | mamul.am
5171 | 0

«Նոր նախագծով արդյոք հնարավո՞ր է, որ 28 տարին լրացած մեկը, որը գիտությունների թեկնածու է և 5 տարի աշխատել է մասնավոր բուհում, ընտրվի ԵՊՀ ռեկտոր: Ձեր նոր նախագծով հնարավո՞ր է դառնալ ռեկտոր առանց գոնե աշխատելու նույն բուհում: Կամ ինչո՞ւ պետք է ինչ-որ բուհում աշխատած մեկը գա և դառնա ԵՊՀ ռեկտոր, որն ընդամենը գիտությունների թեկնածու է»,- այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ նախարարին հարցրեց դասախոսներից մեկը:

Հարությունյանն, ի խատասխան ասաց, որ բարձրացված հարցը դեմ է ակադեմիական ազատությանը. «Էս ի՞նչ տեղային շովինիզմ է. միայն համալսարանն ավարտածը պետք է համալսարանի ռեկտոր դառնա՞»,- հարցրել է նախարարը:

Դասախոսն էլ նշել է, որ պետք է տվյալ անձը «նույն աշխատանքային կոլեկտիվից» լինի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր