Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարի եղեք: Վարչապետը Գիտությունների ազգային ակադեմիա չէ և ոչ էլ Երևանի պետական համալսարան: Միʹ պահանջեք նրանից պատմական, իրավական, հոգեբանական և եսիմ էլ ինչ ճշգրտություններ և մանրամասներ, երբ նա պատասխանում է հազար ու մի սուր ու հանկարծակի հարցերի: Այլ հասկացեք, օգնեք և աջակցեք նրան իր քաղաքականության մեջ: Այոʹ, քաղաքականության մեջ, ուր նա թեʹ ակադեմիա է, թեʹ համալսարան և շատ ավելին»: |