ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժող ջան, Գեղամը կապի է ելել, հասցրել ասել, որ ամեն ինչ կարգին է ու կապը կտրվել է։ Աժդահակ-Սպիտակասար հատվածում են, ուղղաթիռը մոտենում է։ Վերջ։ Գտանք: Գրկում եմ սաղիդ»: Ավելի վաղ նա գրել էր. «Բոլոր ուղղություններով մարդիկ կան, այս պահին հիմնական կենտրոնացումը Խոսրովի Արգելոցն է (Կաքավաբերդ)։ Տեղեկացնենք, որ նոյեմբերի 21-ին` ժամը 21:27-ին, «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ երկու քաղաքացի գնացել է դեպի «Աժդահակ» լեռ, նրանց հետ արդեն տևական ժամանակ է չի հաջողվում կապ հաստատել: |