ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Մերկելը մեկնաբանել է ռուս դիվանագետների վտարումը
17:00, 05.12.2019 | mamul.am
10726 | 0

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ որոշում է կայացրել վտարել ռուս դիվանագետներին՝ Մոսկվայի կողմից անբավարար օգնության պատճառով՝ չեչեն դաշտային նախկին հրամանատար Զելիմխան Խանգոշվիլիի սպանության գործի քննության հարցում, հայտնում է ТАСС գործակալությունը:

«Մենք համապատասխան միջոցներ ձեռնարկեցինք, քանզի չտեսանք, որ Ռուսաստանը սատարում է մեզ սպանության քննության հարցում»,- հայտարարել է Մերկելը:
Ըստ կանցլերի` նա մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել դիվանագետների վտարումը «նորմանդյան ձևաչափով» գագաթնաժողովի ընթացքում, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 9-ին:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունն արձագանքել էր Բեռլինից դիվանագետների վտարմանը՝ այն անվանելով «անհիմն և ոչ բարեկամական» որոշում: «Մենք ստիպված ենք իրականացնել մի շարք արձագանքող միջոցառումներ»,- նշել են գերատեսչությունից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր