ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Սիրիայի զինված ուժերը կրակ են բացել թուրքական զորքերի ուղղությամբ
15:25, 10.12.2019 | mamul.am
6832 | 1

Սիրիական բանակի ստորաբաժանումները երեքշաբթի կրակ են բացել թուրքական զորքերի ուղղությամբ՝ Հասեք նահանգի սահմանամերձ Թել-Թամեր շրջանի արևմուտքում: Ըստ սիրիական Al Ekhbariya հեռուստաընկերության տվյալների՝ թուրքական ուղղությամբ կրակ է բացվել Լեյլան, Ումմ ալ-Խեիր և Ալ-Քուսեյլիա բնակավայրերի մոտակայքում: Զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան:
Թել Թամերի շրջանը հիմնականում բնակեցված է ասորի քրիստոնյաներով: Թուրքական զորքի կողմն անցած սիրիական զինված ընդդիմության հարձակման արդյունքում այդ շրջանի բազմաթիվ բնակիչներ տեղահանվել են և բնակություն հաստատվել հարևան Հասեքի գավառում, որը գտնվում է 40 կմ հեռավորության վրա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր