Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքվի բռնապետի քարոզչամեքենան, ամեն օր ստահոդ լուրերով կերակրելով սփական հանրությանը, պատրաստում է պատերազմի: Դրա մասին են վկայում պաշտոնական հաղորդագրությունները, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Ըստ Բաքվի բռնապետի քարոզչամեքենաների տարածած հայտրարության` սույն թվականի մարտ և հունիս-հուլիս ամիսներին Ադրբեջանի ԶՈՒ-ն Քազախի (Ղազախ) շրջանում` Բաբաքար լեռան ուղղությամբ սեփական դիրքերը առաջ է տվել և վերահսկողություն սահմանել Վրաստանից Հայաստան մտնող գազատարի վրա: Չեն մոռոացել նաև պաշտոնական հաղորդագրությունում ՀՀ-ի հասցեին օգտագործել թշնամի բառը: |