ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Բաղդադում ցուցարարները գրոհել են ԱՄՆ դեսպանատան վրա
18:25, 31.12.2019 | mamul.am
11150 | 0

Բաղդադում հարյուրավոր ցուցարարներ փորձել են գրոհել ԱՄՆ դեսպանատան դարպասները, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը: Դեսպանատան մոտակայքում բախումները շարունակվում են:

Associated Press գործակալության փոխանցմամբ՝ ցուցարարները շիաների կողմնակիցներն են, ովքեր բողոքում են ընդդեմ ԱՄՆ-ի օդային հարվածների, որոնք սպանել են «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման մի քանի անդամների:

Ցուցարարները վրաններ են տեղադրել դեսպանատան մոտ, քարեր ու շշեր նետել դիվանագիտական ներկայացուցչության շենքի ուղղությամբ, կոտրել տեսախցիկները: Նրանք նաև բացականչում են հակաամերիկյան կարգախոսներ, ինչպես նաև դեսպանատան շենքի պատերն ու պատուհաններին ներկերի միջոցով գրառումներ կատարել։

Բաղդադում ցուցարարները գրոհել են ԱՄՆ դեսպանատունը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր