ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Երկվորյակները ծնվել են տարբեր տարիների
22:30, 05.01.2020 | mamul.am
16792 | 1

Բրազիլիայում՝ Ռիո դե Ժանեյրոյի Ակարի ծննդատանն արտառոց դեպք է տեղի ունեցել: Երկվորյակները ծնվել են տարբեր տարիների: Գաբրիելան լույս աշխարհ է եկել 2019-ի դեկտեմբերի 31-ին՝ 23:58-ին՝ դառնալով Ռիոյում այդ տարի ծնված վերջին երեխան: Իսկ ահա Ռիանը դարձել է 2020-ի առաջին նորածինը, որը ծնվել է 3 րոպե անց, արդեն՝ 2020 թվականին:

Երեխաների մայրը՝ 40-ամյա Սիլվա դա Լիման, ծննդատուն է ընդունվել 23:10 րոպեին, նրա մոտ արդեն սկսված են եղել երկունքի կծկանքները:

Նրան անմիջապես տեղափոխել են ծնարան, որտեղ կեսարյան հատում են արել հղիության 35-րդ շաբաթում:

Քանի որ երեխաները ժամկետից շուտ են ծնվել, մի քանի օր կմնան բժիշկների հսկողության տակ:

Գաբրիելան ծնվել է 2460 կգ կշռով և 47 սմ հասակով, իսկ Ռիանը՝ 2860 կգ քաշով և 49 սմ հասակով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր