Ավստրալիայում ավելի քան 1 միլիարդ կենդանիներ են ոչնչացվել մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով: Այս մասին հայտնում է Սիդնեյի համալսարանի մամուլի ծառայությունը, որը հրապարակել է վայրի բնության կորստի նորացված գնահատականը: Ուսումնասիրությունը հիմնված է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) 2007-ին արված տվյալների հիման վրա: Օգտագործելով այդ տվյալները որպես ելակետ՝ Սիդնեյի համալսարանի աշխատակիցները Նոր Հարավային Ուելսի անտառներում հաշվարկել են կենդանիների միջին խտությունը մեկ միավորի մակերեսի հետ հաշվարկով: Հետագա հաշվարկներով հնարավոր եղավ վերահաշվարկել այրված անտառի մեկ միավոր մակերեսի համար ոչնչացված կենդանիների թվի մոտավոր ցուցանիշը և այն կիրառել հրդեհից ոչնչացված ընդհանուր տարածքի վրա: |