ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +21 °C ... +35 °C Վաղը`+34 °C
«Փաշինյանը համոզիչ քայլ կատարեց՝ հանձնելով 4 անկլավները, մյուս խնդիրը միջանցքն է Ադրբեջանի և Նախիջևանի միջև». Ուորլիք
20:36, 25.06.2024 | mamul.am
8086 | 7

Հայաստանն ու Ադրբեջանը կարծես մոտենում են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, մոտենում են խաղաղությանը, սակայն դժվար է ասել, թե ինչպես ամեն ինչ կզարգանա: Այս մասին այսօր ԱՄՆ-ի Ատլանտյան խորհրդում տեղի ունեցած «Արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության եզրի՞ն են» թեմայով քննարկման ժամանակ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

«Մենք նախկինում բազմիցս ենք ականատեսը եղել այս սցենարին, նախկինում կողմերը կրկին մոտ են եղել հանգուցալուծմանը, սակայն չեն կարողացել հատել վերջնագիծը»,- ասել է նա:

Ըստ Ուորլիքի՝ բազմաթիվ հարցեր կան, որոնց վրա կենտրոնացած են բանակցությունները։ Առաջինը անկլավների հարցն է, որը, ըստ նրա, արդեն, կարծես, լուծված է։

«Վարչապետ Փաշինյանը շատ համոզիչ քայլ կատարեց՝ հանձնելով խնդրո առարկա չորս անկլավները:

Մյուս խնդիրը, Ուորլիքի խոսքով, սահմանազատման և սահմանագծման հարցն է, որը, ըստ նրա, բավական երկար ժամանակ կպահանջի։

Ջեյմս Ուորլիքի կարծիքով՝ մյուս խնդիրը տրանսպորտի և կոմունիկացիաների հարցն է, մասնավորապես, Ադրբեջանի և Նախիջևանի միջև, որը, ըստ նրա, ավելի բարդ հարց է։

«Երկու երկրների շահերից է բխում ոչ միայն լուծել այս խնդիրը, այլև գտնել ուղին՝ ստեղծելու այդ միջանցքը։ Ադրբեջանը կարծես պատրաստակամ է ունենալու երկաթուղյաին միջանցք և ողջունում է դա։ Անկեղծ ասած՝ Հայաստանը ևս պետք է ողջունի այսպիսի սահմանը, ինչը կարող է ճանապարհ հարթել առևտրի և կոմունիկացիաների համար։ Դժվար է, սակայն կարծում եմ՝ հնարավոր է հասնել համաձայնության։ Հուսով եմ, որ կողմերը մոտենում են դրան»,- նշել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր