ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Հյուսիսային Կորեայում կնոջը մեղադրում են, որ հրդեհից փրկել է իր զավակներին առաջնորդի դիմանկարի փոխարեն
00:25, 12.01.2020 | mamul.am
21204 | 2

Հյուսիսային Կորեայի Օնսոնգ շրջանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի ժամանակ մի ընտանիքի հաջողվել է փրկել Կիմ Չեն Ինի դիմանկարը: Իսկ նույն տարածքում բնակվող մի կին առաջին հերթին փրկել է իր երկու զավակներին` «անտեսելով» Հյ. Կորեայի առաջնորդի դիմանկարը: Այս քայլը որակվել է որպես «թեթևամտություն»:

Այժմ կա վտանգ, որը կինը իր մնացած ողջ կյանքը կարող է անցկացնել՝ տաժանակիր աշխատանքներ կատարելով:

Բացի այդ, ինչպես հայտնում է Daily Star-ը, մորը արգելել են հիվանդանոցում տեսակցել իր զավակներին, ովքեր լուրջ այրվածքներ են ստացել հրդեհի արդյունքում: Կնոջը արգելել են նաև ստանալ հակաբիոտիկներ զավակների համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր