ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Չորս մարդ է վիրավորվել իրաքյան ավիաբազայի հրետակոծման հետևանքով. #AP
10:30, 13.01.2020 | mamul.am
9108 | 0

Իրաքցի չորս զինվորական է վիրավորվել Բաղդադի հյուսիսում գտնվող «Բալադ» ավիաբազայի հրետակոծման հետևանքով, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով իրաքյան անվտանգության ներկայացուցիչներին:

Գործակալությունը նշում է, որ «Բալադ»-ը հանդիսանում է հավաքատեղի ամերիկյան ռազմական հրահանգիչների, խորհրդականների և այն ընկերության ներկայացուցիչների համար, ովքեր զբաղվում են ամերիկյան F-16 կործանիչների պահպանմամբ, սակայն ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչները չեն տուժել: Միևնույն ժամանակ, CNN-ը նշում է, որ ավիաբազայի տարածքում ԱՄՆ-ի միջազգային կոալիցիայի կողմից ղեկավարվող ուժեր չեն եղել:

Ըստ հեռուստաալիքի, ռազմակայանի ուղղությամբ 8 հրթիռ է արձակվել, որի հետևանքով վիրավորվել են Իրաքի ռազմաօդային ուժերի չորս սպաներ:

Այս պահին հարձակման համար ոչ ոք պատասխանատվություն չի վերցրել:

«Բալադ» ավիաբազան տեղակայված է Բաղդադից 80 կմ դեպի հյուսիս հեռավորության վրա: Այնտեղ սովորաբար տեղակայվում են օտարերկրյա զինված ուժերի ներկայացուցիչները, և «Բալադը» ժամանակ առ ժամանակ դառնում է խմբավորումների թիրախ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր