ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+17 °C
Տնտեսական հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու նախագծին
14:10, 15.01.2020 | mamul.am
7559 | 0

«Իմ ընկերը Մեծ Բրիտանիայից է եկել, որտեղի համալսարաններից մեկի մագիստրատուրայում է ուսանել: Համալսարանի պատին փակցված է թափուր աշխատատեղերի քանակը: Ինչո՞ մեզ մոտ էլ սա չի կարող կիրառվել». նման հարցադրում արեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ հունվարի 15-ի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում՝ իր և իր գործընկեր Լիլիթ Մակունցի ներկայացրած օրինագծի քննարկման ժամանակ:

Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Հարկային օրենսգրքում» և հնարավորություն տալ հավատարմագրված բուհերի՝ առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող, աշխատող ուսանողներին՝ ուսման վարձը փոխհատուցել վճարված եկամտային հարկից:

«Իմ քայլից» Գևորգ Պապոյանն առաջարկեց դրույթը կիրառելի համարել միայն պետական բուհերի համար: Նա դա հիմնավորեց նրանով, որ կա ռիսկ, որ ոչ պետական բուհերի դեպքում կգործի ծանոթ-բարեկամին որպես ուսանող տեղավորելու և գումարներ ստանալու մեխանիզմը:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն տվեցին օրինագծին, եկան այն համաձայնության, որ 1-ինից 2-րդ ընթերցում ժամանակահատվածում նախագծում շտկումներ կմտցվեն առկա այլ ռիսկերի առումով:

Օրինագիծն օրենք դառնալու դեպքում կտարածվի 2020-ի սեպտեմբերի մեկից հետո ընկած ժամանակահատվածում սովորող-աշխատող ուսանողների վրա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր