Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.91, EUR 533.66, RUB 6.83, GBP 597.53
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+31 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Հինգ երկրներ պահանջներ են ներկայացրել Իրանին
10:50, 17.01.2020

Հինգ երկրներ, որոնց քաղաքացիները զոհվել էին Թեհրանի մերձակայքում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing ինքնաթիռի վթարից, մշակել են Իրանի հետ հետագա համագործակցության կարգը: Այս մասին Լոնդոնում կայացած արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո, հայտարարել է Կանադայի ներկայացուցիչ Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը, ով ղեկավարում է վթարի հետաքննության միջազգային խումբը, հայտնում է Укринформ-ը։
Նախևառաջ, Իրանը պետք է ապահովի լիարժեք և անխոչընդոտ մուտք օտարերկրյա դիվանագետների համար՝ հյուպատոսական ծառայություններ մատուցելու նպատակով:

Երկրորդ՝ Իրանը պետք է ապահովի, որպեսզի մահացածներին հայտնաբերելու գործընթացն իրականացվի թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան

Երրորդ` Իրանը պետք է ապահովի լիարժեք, անկախ և թափանցիկ միջազգային հետաքննություն` Քաղաքացիական ավիացիայի միջազգային կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

Չորրորդ` Իրանը պետք է ստանձնի ամբողջ պատասխանատվությունը PS 752 չվերթի կործանված ինքնաթիռի թռիչքի համար և ճանաչի զոհերի հարազատների նկատմամբ իր պարտականությունները, ներառյալ փոխհատուցման հարցը:

Հինգերորդ՝ Իրանը պետք է ապահովի, որ այն անձինք, ովքեր պատասխանատվության են ենթարկվում քրեական հետապնդմամբ, պատասխանատվության ենթարկվեն թափանցիկ և անկախ դատաքննության միջոցով՝ դատավարության և մարդու իրավունքների միջազգային չափանիշներին համապատասխան:

Նշվում է, որ հանդիպումը կայացել է Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, ինչպես նաև Նիդերլանդների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր