Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.63, EUR 517.06, RUB 7.53, GBP 622.51
0 °C, 0 °C ... +2 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Չինաստանում ծնելիությունը նվազել է
00:50, 18.01.2020

2019 թվականին Չինաստանում ծնելիության մակարդակը միջին հաշվով կազմել է 10,48 երեխա՝ 1000 մարդու հաշվով, նշվում է երկրի վիճակագրության ազգային բյուրոյի հրապարակած զեկույցում: Ըստ ՄԱԿ-ի, սա բնակչության աճի ամենացածր ցուցանիշն է Չինաստանի համար՝ սկսած 1949թ-ից, երբ հիմադրվեց ՉԺՀ-ն։

Միջին հաշվով՝ 1950-ից մինչև 1955 թվականները Չինաստանում ծնելիության մակարդակն ավելի քան չորս անգամ բարձր էր և կազմում էր մոտ 42,5 երեխա՝ 1000 մարդու հաշվով: Բնակչության աճի տեմպերը Չինաստանում սկսեցին կտրուկ դանդաղել 1970-ականների վերջին, երբ երկրի իշխանությունները սկսեցին վարել «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը` կանխելու համար բնակչության ավելորդ աճը:
Չինաստանի բնակչությունը՝ առանց Հոնկոնգ, Մակաո և Թայվան հատուկ վարչական շրջանների, 2019 թվականի վերջին ավելացել Է 4,67 միլիոնով՝ գերազանցելով 1,4 միլիարդը։ Տղամարդիկ կազմում են 715,27 միլիոն, իսկ կանայք՝ 684,78 միլիոն:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր