Շարունակվում է մսավաճառների և անասնապահների բողոքի ակցիան՝ Կառավարության շենքի դիմաց: «Հավաքն ըլնելու ա էնքան, որ ժողովրդի ասածը ըլնի: Երեկ մեր պարոն վարչապետը որ գրառել էր սիգարետների մասին, էդ նույն սիգարետներն իրա շարժի ժամանակ եղել ա: Երբ սաղս մի մարդու նման կանգնած էինք, էդ ժամանակ աչք չէր ծագում, հիմա ծագում ա՞»,- նշեցին նրանք: Անդրադառնալով ՍԱՏՄ ղեկավարի և սպանդանոցների ներկայացուցիչների ստորագրած հուշագրին՝ ասացին, որ անհամաձայնություն ունեն. «Համոզված ենք՝ ավել գումար են վերցնելու, ճանապարհածախսն էլ սպանդանոցը չի հոգալու... Ոչ մի գյուղացի հնարավորություն չունի անասունին սպանդանոց տեղափոխի, էդ գումարը վճարի, և երրորդ՝ էդ պայմանները ոչ մի գյուղացու ձեռ չեն տալիս»,- ասացին հավաքվածները: «Թող ամեն համայնք ունենա տեղամասային բժիշկ, գա, ստուգի կենդանու առողջությունը, եթե ենթակա է մորթելու, թող մորթեն»,- առաջարկեցին նրանք:
Տեսանյութը՝ Ֆակտորի |