«Public Status» ուսումնասիրությունների և խորհրդատվության ծառայությունը սոցիոլոգիական հարցում է իրականացրել Թուրքիայում՝ պարզելու համար, թե թուրքերը որ երկիրն են առաջին հերթին ընկալում որպես Թուրքիայի բարեկամ։ Այսպիսով առաջին հորիզոնականում 32.11% ցուցանիշով Ադրբեջանն է։ Երկրորդ տեղում Կատարն է՝ 14.61% ցուցանիշով, գրում է Ermenihaber-ը։ Կատարից շատ քիչ տարբերությամբ երրորդ հորիզոնականում հայտնվել է Ռուսաստանի Դաշնությունը։ Բարեկամ երկիր ասելիս առաջին հերթին Ռուսաստանն է մտաբերել հարցվածների 13.58%-ը։ Հաջորդը Պակիստանն է՝ 7.60%-ով։ Ցուցակը եզրափակում է թուրքերի կողմից որպես «ձագ» պետություն ընկալվող ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը 7% ցուցանիշով։ |