Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի դահլիճում այսօր՝ հունվարի 19-ին, տեղի է ունեցել «Ազգային Վերածնունդ» կուսակցության վեցերորդ համագումարը, որի օրակարգում 2020-ի համապետական ընտրություններին Արցախի նախագահի թեկնածուի առաջադրման հարցն էր: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ համագումարի օրակարգում ընդգրկված 2020-ի նախագահական ընտրություններում «Ազգային Վերածնունդ» կուսակցության կողմից թեկնածու առաջադրելու մասին հարցի քննարկմանը միաձայն որոշմամբ բոլոր պատվիրակների կողմից ընդունվել է կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի թեկնածությունը: |