«Շատ լավ մարդ, շատ լավ մասնագետ, իր մասնագիտությամբ փայլել է: Ցավ եմ ապրում իր մահվան կապակցությամբ»,- Գեորգի Կուտոյանի մասին քիչ առաջ լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Աշխատանքային շփումներ են եղել, մեծ ցավ եմ ապրում և ցավակցում եմ ընտանիքի անդամներին, ընկերներին, բարեկամներին և մեզ բոլորիս»,- ասաց Տարոն Մարգարյանը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի:
|