Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը համաձայնություն չի տալիս Ղազախստանից նավթի մատակարարմանը: Այս մասին Լուկաշենկոն հայտնել է նավթամթերքների արտահանման վաճառքի բարելավմանն ուղղված հանդիպման ժամանակ, գրում է БелТА գործակալությունը: «Հնարավոր է՝ Ղազախստանը կարողանա մեզ նավթ մատակարարել, եթե Ռուսաստանը համաձայնվի: Տարօրինակ է, որ մեր դաշնակիցը համաձայն չէ նավթ մատակարարել մեր մյուս դաշնակցից: Դե, այսպիսին է իրավիճակը նավթի մատակարարման գործում, և մենք պետք է զբաղվենք դրանով»,- նշել է Լուկաշենկոն։ Նրա խոսքով, Բելառուսին ռուսական նավթի մատակարարումների մասնաբաժինը պետք է կազմի 30-40%, մնացած հումքի ծավալները կլրացվեն Բալթյան երկրներից և Ուկրաինայից: |