«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես չգիտեմ` սպանդանոցների հարցում ով կամ ինչն է ճիշտ կամ սխալ։ Հարցը պիտի մանրամասների մեջ նայվի։ Ես դա չեմ արել։ Բայց ինձ ուղղակի սարսափեցնում է որոշման ընդունման ձևը. նախագիծը քննելիս ՈՉ ՄԻ ԳՅՈՒՂԱՑՈՒ չեն հրավիրել, հետը չեն խոսել։ Շահագրգիռ կողմը ներկայացրել է և առանց մրցակցային քննարկման, առանց կողմերին լսելու ընդունվել է»։ |