Լիբանանում և երկրի այլ քաղաքներում չեն դադարում զանգվածային ցույցերը, հայտնում է Euronews տեղեկատվական հեռուստաալիքը։ Հինգշաբթի երեկոյան Բեյրութի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի անմիջական հարևանությամբ, շարունակվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև: Բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ նոր կառավարությունը չի կարողանա պաշտպանել ժողովրդի շահերը՝ հաշվի առնելով նրա ենթադրյալ սերտ կապը կոռումպացված անձանց հետ: Ըստ լրատվամիջոցի, նոր կառավարությումը սկսում է աշխատել տնտեսական և ֆինանսական սուր ճգնաժամի պայմաններում՝ քաղաքացիների աջակցության և միջազգային հանրության վստահության բացակայության պայմաններում: |