Ֆրանսիայի զինված ուժերը չեն կարող ռազմական ակտիվ գործողություններ իրականացնել Ռուսաստանի դեմ, քանի որ բավարար ուժեր և միջոցներ չունեն: Նման կարծիք է հայտնել ֆրանսիացի գրող, Le Figaro թերթի մեկնաբան Ռենո Ժիրարը։ «Արդյո՞ք ֆրանսիական բանակը միջոցներ ունի՝ Ռուսաստանի հետ պատերազմելու համար։ Պատասխանը՝ ոչ։ Ֆրանսիական բանակն ի վիճակի չէ ամիսներ շարունակ բարձր ինտենսիվությամբ պատերազմ վարել փորձառու հակառակորդի դեմ։ Ուկրաինա զորք ուղարկելու մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերն ասվել են հատուկ համատեքստում՝ ուկրաինացիներին ոգևորելու համար»,- ասել է նա։ |