Իրավապահները չեն բացառում, որ Crocus City Hall-ի ահաբեկիչները հոգեմետ դեղերի ազդեցության տակ են եղել։ Այս մասին РИА Новости-ին ասել է իրավապահ մարմինների աղբյուրը: «Չի բացառվում, որ հանցագործության կատարման պահին ֆիգուրանտները գտնվել են հոգեմետ դեղերի ազդեցության տակ։ Ներկայում կատարվում են փորձաքննություններ»,- նշել է նա։ |