Թուրքիայում անվտանգության ուժերը հատուկ գործողություն են իրականացրել և ձերբակալել 40 ոստիկանի, որոնք կասկածվում են 2016-ին հեղաշրջման փորձի մեջ ներգրավվելու համար, գրում է Anadolu գործակալությունը: Քառասուն ձերբակալվածների թվում կան ոստիկանության նախկին չորս բարձրաստիճան սպաներ: Նրանք բոլորը կասկածվում են Թուրքիայում արդի իսլամի գաղափարախոսության հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենի FETO-ի հետ կապ ունենալու հանգամանքով։ Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսի 16-ի գիշերը մի խումբ ապստամբներ փորձել էին ռազմական հեղաշրջում իրականացնել Թուրքիայում: Հիմնական դիմակայությունը տեղի ունեցավ Անկարայում և Ստամբուլում: Զինվորականները հայտարարեցին, որ գրավել են իշխանությունը, սակայն մի քանի ժամ անց իշխանությունները հաղորդեցին հեղաշրջման տապալման մասին: Զոհվեց ավելի քան 250 քաղաքացի, վիրավորվեց ավելի քան երկու հազար մարդ: Ապստամբությունը ճնշվեց: |