163373 համարը կրող աստերոիդը, որը դասակարգվում է որպես պոտենցիալ վտանգավոր, մոտենում է Երկրին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությանը (NASA): Տիեզերական մարմինը ունի 440-990 մետր տրամագիծ: Փետրվարի 15-ին այն կմոտենա Երկրից նվազագույն հեռավորության վրա կլինի, ինչը 15 անգամ ավելին է՝ Երկրից Լուսին ընկած հեռավորությունից: Աստերոիդը հայտնաբերվել է 1995 թվականին։ Այն պատկանում է Ապոլոն խմբին, և նրա շարժման հետագիծը հատվում է Երկրի ուղեծրին: Այդ պատճառով էլ այն դասակարգվում է որպես պոտենցիալ վտանգավոր: Համար 163373 աստերոիդը հաջորդ անգամ Երկրի մոտով անցնելու է 2075 թվականին։ |