Չինաստանում նոր տիպի թոքաբորբի զոհերի թիվը հասել է 80-ի, իսկ կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը գերազանցել է 2700-ը, հայտնում է South China Morning Post պարբերականը՝ հղում անելով Չինաստանի շրջանների առողջապահության ու հիգիենայի հարցերով հանձնաժողովների հրապարակած հաղորդագրությանը: Ավելի վաղ հաղորդվել էր 2․4 հազար վարակվածի մասին: Պաշտոնական տվյալներով՝ վարակների կեսից ավելին (1052) հայտնաբերվել է Հուբեյ նահանգում, որը համարվում էր հիվանդության տարածման սկզբանական կենտրոնը: Երկրորդ ցուցանիշը գրանցվել է Չժեցզյան նահանգում (104 դեպք), Գուանդունում (98) և Հենանում (83): Նոր տիպի թոքաբորբով վարակվելու դեպքեր գրանցվել են երկրի գրեթե բոլոր շրջաններում, այդ թվում՝ Պեկինում (51) ու Շանհայում (40): Միացյալ Նահանգներում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է հինգի, հայտնում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնը: |