Ինչպես արդեն հայտնել էինք, հասարակական գործիչ Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ոստիկանության 6-րդ վարչություն: Իրավապաշտպան Արսեն Բաբայանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ձերբակալության պատճառները դեռևս հայտնի չեն: «Ընդհանրապես դիմակավորված, ձեռնաշղթաներով բերման են ենթարկում այն ժամանակ, երբ այդ պահին կատարվում է հանցագործություն կամ դրանից անմիջապես հետո: Տեսանյութը տեսաք՝ սա ակնհայտ ցույց է տալիս, որ քաղաքական ընդդիմախոսներին վախեցնելու մի ձև է: Այսինքն, ցանկացած դեպքում, երբ քննադատում եք, կպառկեցնեն ասֆալտին ու ձեռնաշղթաներով կտանեն: Չգիտենք՝ ինչի համար է Նարեկ Մալյանը բերման ենթարկվել»,- հավելեց նա: |