ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը շարունակում է պնդել, որ իրեն բերման են ենթարկել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի պահանջով: «Նիկոլ Փաշինայանը հանդուրժում է Սորոսի գրասենյակը ՀՀ-ում, որովհետև Սորոսի գրասենյակը Փաշինյանի համար միջազգային որոշ հարթակներում ոչ թե իշխանություն զավթողի, այլ հեղափոխական առաջնորդի կերպար է ապահովում», - ասել է նա: Մալյանի խոսքով՝ թեև Փաշինյանը Կապանում ասուլիսի ժամանակ խոստացել է, որ Սորոսի հետ կապված հետաքննություն կիրականացվի, սակայն նման քայլի չի դիմի. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ստախոս է և չի իրականացնելու որևէ հետաքննություն, որովհետև Նիկոլ Փաշինյանը վարչապետ է աշխատում Լարիսա Մինասյանի մոտ և անգամ ուժերի լարումով չի կարող որևէ հետաքննություն իրականացնել»,- նշել է նա: |