ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Չեխ ծրագրավորողներն անվճար ստեղծել են 16 մլն եվրո գնահատված կայքը. նախարարին հեռացրել են
22:15, 30.01.2020 | mamul.am
10727 | 0

Չեխ ծրագրավորողների մի խումբ անվճար հիմունքներով պատրաստել և կառավարությանն է հանձնել պետական ծառայության համար նախատեսված սերվիսը, որի տենդերը շահել է մեկ այլ ընկերություն: Ծրագրավորողները դա արել են՝ ի նշան տրանսպորտի նախարարության «անօգուտության»: Չեխ ծրագրավորողների կարծիքով պաշտոնյաները նման անհիմն բարձր արժեքով ծրագիր են ներկայացրել: Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշն աշխատանքից հեռացրել է տրանսպորտի նախարարին:
Ավելի վաղ, Չեխիայում տենդեր էր հայտարարված անվճար ավտոճանապարհներով գնացքների էլեկտրոնային թույլտվության վաճառքի ծառայության ստեղծման համար: 400 միլիոն չեխական կրոն (գրեթե 16 միլիոն եվրո) արժեքով պետպատվերը ներառում էր առցանց գնումների իրականացման կայքի և iOS ու Android օպերացիոն համակարգերով աշխատող հավելվածների համար նախատեսված երկու հայտ: Կայքի զարգացման և աջակցության համար չորս տարվա պայմանագիր է կնքվել Asseco Central Europe ընկերության հետ, սակայն բաց մրցույթ չի անցկացվել:
Կառավարության այս համաձայնագիրը վրդովմունք է հարուցել չեխական IT ոլորտում՝ իշխանությունների կողմից «գումարների ակնհայտ վատնման» պատճառով: Actum Digital ընկերության սեփականատերը՝ Թոմաս Վոնդրաչեքը, մրցույթն անվանել է «աբսուրդային» և հավելել, որ ցանկության դեպքում նույն աշխատանքը կարող է կատարվել «մի քանի օրվա ընթացքում»: «Ես չեմ ցանկանում, որ ոչ ոք նման կերպ վարվի մեր սեփականության հետ, ինչպես դա անում է պետությունը», հայտարարել է Վոնդրաչեկը:
Վոնդրաչեկն առաջարկել է տեղացի ծրագրավորողներին միավորել և պետական պատվերը միասին իրականացնել:
Չեխիայի 300-ից ավելի ծրագրավորողներ սոցիալական ցանցերում գրել են, որ պատրաստ են միանալ #Znamkamarada հեշթեգով աշխատանքներին: Հունվարի 24-ին 60 մարդ միացել է չեխ ծրագրավորողների խմբին՝ աշխատանքն իրականացնելու համար: Հունվարի 26-ին երեկոյան ծրագրավորողները ներկայացրել են fairznamka.cz պլատֆորմը, որը բավարարում է ծառայությունների պահանջների մեծ մասը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր