ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Այովա նահանգում կուսակցության ժողովը վերածվել է սկանդալի
17:40, 04.02.2020 | mamul.am
7927 | 0

Փետրվարի 3-ին Այովա նահանգում կայացած կուսակցական ժողովում ընթացող ընտրական փուլում կանխատեսելի հաղթանակ են տարել հանրապետականները, իսկ դեմոկրատների համար ընտրություններն ավարտվել են սկանդալով:

Այս հանդիպումներում, որոնք կոչվում են կոկուսներ (ժողովներ, որտեղ կուսակցության անդամները քննարկում են թեկնածուների նախագահական մրցարշավին մասնակցելու հնարավորությունն ու անցկացնում են բաց քվեարկություններ) ընտրվում են այն պատվիրակները, որոնք կուսակցությունների առաջիկա ազգային համագումարներում կսատարեն դեմոկրատներին կամ հանրապետականներին: Հանդիպումները սկսվել են տեղական ժամանակով 19:00-ին (Երևանի ժամանակով 03:00-ին):
Հանրապետականների համար այս հանդիպումն ավարտվել է առանց անակնկալների: Ինչպես և սպասվում էր, վստահ հաղթանակ է տարել ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը: Ըստ հարցումների, Իլինոյս նահանգի նախկին կոնգրեսական Ուիլյամ Ջոզեֆ Ուոլշը և Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Ուիլյամ Ֆլոյդ Ուելդը, ովքեր նույնպես մասնակցում են ընտրապայքարին հանրապետական կուսակցությունից, Թրամփին լուրջ մրցակիցներ չեն եղել:
Մինչդեռ, դեմոկրատների կուսակցական հանդիպումների արդյունքների վերաբերյալ պաշտոնական տվյալները դեռ չեն ստացվել: Ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները շեշտում են, որ քվեարկության այդքան երկար ձայների հաշվարկը ծայրաստիճան անսովոր է Միացյալ Նահանգների համար, և ցույց է տալիս, որ առկա են լուրջ խնդիրներ կոկուսների ներսում և արդեն դարձել են դեմոկրատական կուսակցության համար սկանդալի պատճառ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր