ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Ռուսական КГБ-ն և նրա ռուսահայ ներկայացուցիչները կֆինանսավորեն Արթուր Վանեցյանի հիմնադրամը
13:05, 07.02.2020 | mamul.am
56236 | 4

Հանրային շրջանակներում ակտիվորեն քննարկվում է Արթուր Վանեցյանի վերջին ասուլիսը և դրանում հնչեցված տեղեկատվությունը։ Քննարկվող ամենաակնառու դրվագներից մեկը Վանեցյանի այն հայտարարությունն էր, որ ինքը ստեղծել է հիմնադրամ, որը ֆինանսավորելու է քաղհասարակության ակտիվիստներին և լրատվամիջոցներին, ինչպես նաև տրամադրվելու է անվճար հարթակ՝ ասուլիսների և աշխատանքների կազմակերպման համար։ Ասում են, որ վերջին ամիսներին Արթուր Վանեցյանի ռուսաստանյան շրջագայությունները և դրանց պատկերավոր ներկայացումները համացանցում պայմանավորվածությունների շրջանակներում են։

Համաձայն շրջանառվող լուրերի, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը փորձելու է Արթուր Վանեցյանին մտցնել Հայաստանի քաղաքական դաշտ՝ նրա շուրջը միավորելով ընդդիմադիր մյուս ուժերին, այդ թվում ՀՀԿ-ին և ԲՀԿ-ին։ Ասում են նաև, որ Ռուսաստանի КГБ-ի (ФСБ) հանձնարարականով Վանեցյանի հիմնադրամի և այլ ծախսերը կհոգան ռուսաստանաբնակ և հայաստանաբնակ՝ ռուսական կապիտալը ներկայացուցնող գործարարները, ինչպես նաև ոչ պաշտոնական քրեական հեղինակությունները, որոնք գործունեություն են ծավալում Ռուսաստանի տարածքում։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր