ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Սիրիական զորքերը լիակատար վերահսկողություն են հաստատել Դամասկոս-Հալեպ մայրուղու վրա․ #AlHadath
17:15, 11.02.2020 | mamul.am
8115 | 0

Սիրիական բանակի ստորաբաժանումները երեքշաբթի ամբողջությամբ մաքրել են Դամասկոս-Հալեպ ռազմավարական մայրուղին ահաբեկչական խմբավորումներից, հաղորդել է Al Hadath հեռուստաալիքը:

Ըստ հեռուստաալիքի, սիրիական զորքերը դուրս են մղել գրոհայիններին, որոնք տեղակայված են եղել Համա և Հալեպ քաղաքների միջև ընկած մայրուղու վերջին հատվածում: Մայրուղին հանդիսանում է տրանսպորտային զարկերակ, որի երկարությունը կազմում է 432 կմ, այն միացնում է Դամասկոսի հյուսիսում տեղակայված Սիրիայի արդյունաբերական տարածքները և տնտեսական մայրաքաղաք Հալեպը:
2012 թվականից ի վեր Իդլիբ նահանգի արևելքում և Հալեպի հարավ-արևմտյան շրջակայքում գտնվող բնակավայրերը գտնվել են «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման զինյալների տիրապետության տակ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր