ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
#Fitch-ը նախազգուշացնում է կորոնավիրուսի պատճառով ավտոմեքենաների համաշխարհային շուկայում առկա խնդիրների մասին
21:35, 14.02.2020 | mamul.am
15546 | 0

Նոր COVID-19 կորոնավիրուսը կարող է հանգեցնել Չինաստանում նոր ավտոմեքենաների վաճառքի նվազեցմանը և խաթարել գլոբալ մատակարարումները, ինչը «2020 թվականին կբարդացնի ավտոմոբիլային ոլորտի խնդիրները»,- նշվում է Fitch միջազգային վարկանիշային գործակալության զեկույցում:

Մասնագետների կարծիքով, եթե վարակի բռնկումն ունենա կարճ տևողություն, ապա վիրուսի տարածումն էապես չի ազդի ընկերությունների վարկային ցուցանիշների վրա, և վիրուսի ազդեցությունը կզգացվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում:

Fitch-ը կարծում է, որ ոլորտի վրա ամենամեծ ազդեցությունը կունենա վաճառքի անկումը: Չինաստանն աշխարհում ամենամեծ շուկան է նոր մեքենաների համար, որը կազմում է համաշխարհային վաճառքի մոտ 30%-ը:

Փորձագետները կարծում են, որ մատակարարման խափանումները, որոնք առաջացել են Չինաստանում մեքենաների և մասերի արտադրության դադարեցման պատճառով, կտևեն մինչև փետրվարի վերջը կամ մարտի սկզբը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր