Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 499.37, EUR 543.06, RUB 6.62, GBP 614.92
+6 °C, +5 °C ... +9 °C Վաղը`+10 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Արդյո՞ք Տավուշն ու Զանգեզուրն էլ են անվտանգության գոտի». Հայկ Մարտիրոսյան
12:20, 16.02.2020

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Փաշինյանի մերժված նախորդը ասում էր. «Աղդամը մեր հայրենիքը չէ»:

Փաշինյանի համար, իր իսկ խոսքերով` այն նույնպես հայրենիք չէ, ուղղակի անվտանգության գոտի է: Եվ այդ տրամաբանությամբ` երբ վտանգն անցնի` կարելի կլինի այդ գոտին զիջել, հանձնել թշնամուն:

Անհրաժեշտ է ճշտել. արդյո՞ք Տավուշն ու Զանգեզուրն էլ են անվտանգության գոտի: Եթե այո, ապա ամեն բան պարզ է, եթե ոչ` ապա ստացվում է, որ դրանք հայրենիք են, իսկ Աղդամն ու յոթ շրջանները՝ ո՞չ»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր