Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 501.55, EUR 542.38, RUB 6.58, GBP 616.76
+7 °C, +5 °C ... +9 °C Վաղը`+9 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Այն բոլոր որոշումերը, որոնք ստորագրել եմ ՍԴ-ում վերջին 20 տարվա ընթացքում, այսօր էլ կստորագրեմ». Ֆելիքս Թոխյան
15:20, 18.02.2020

«Բոլոր այն հարցերի վերաբերյալ, որոնց նկատմամբ կարող է լինել դիմում ՍԴ, դա սուբյեկտի իրավունքն է, ես կարծիք չեմ կարող արտահայտել». փետրվարի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ի՞նչ պետք է արվի այն դեպքում, եթե հանրաքվեի արդյունքը կվիճարկվի ՍԴ-ում, իսկ ՍԴ դատավորներն էլ այդ նույն հանրաքվեի արդյունքում պաշտոնաթող լինեն:

Ֆ. Թոխյանը պնդեց, որ ՍԴ-ում ո՛չ մինչև Վահե Գրիգորյանի գալը, ո՛չ էլ դրանից հետո սահմանադրական ճգնաժամ չի եղել ու չկա: ՍԴ դատավորը իր՝ նախորդ ռեժիմի սպասարկող, կեղծված ընտրությունների դակող լինելու պնդումներին ի պատասխան՝ նկատեց.

«Ես ՍԴ եմ եկել 1997թ.: Դա ոչ նախորդ ռեժիմի ժամանակն է, ոչ նախորդի նախորդի ռեժիմի, այլ նախորդի նախորդի նախորդ ռեժիմն է: Ես որ եկել եմ ՍԴ, միակն էի, որ պապ չէր, այսօր ես միակն եմ, ով պապ է: ՍԴ-ն ոչ ընտրությունների կազմակերպողն է, ոչ էլ վերհասկողը, ուստի՝ կեղծելու հնարավորություն չունի: Այն բոլոր որոշումերը, որոնք ստորագրել եմ ՍԴ-ում վերջին 20 տարվա ընթացքում, այսօր էլ կստորագրեմ»,- հայտարարեց նա: Ֆ. Թոխյանն ասաց, որ հանդիպել է իր գործընկեր Վահե Գրիգորյանի հետ, ավագ գործընկերոջ իրավունքով նրան խորհուրդներ է տվել:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր