Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 504.96, EUR 552.07, RUB 6.40, GBP 624.08
+6 °C, +6 °C ... +13 °C Վաղը`+15 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Այ էս ա ֆորմալիզմի գինը». Սուրեն Սահակյան
16:45, 18.02.2020

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գագիկ Ծառուկյանի ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստի առթիվ մեր բողոքը Վերաքննիչ դատարանը հետ ա ուղարկել։ Հիմա պատկերացրեք, թե ինչ պատճառաբանությամբ... Վստահ եմ, որ խիստ քաղաքական կամ ծայրաստիճան անմեղսունակ պատասխաններ են անցնում մտածողների մտքով։ Չէ...

Դատարանն ուսումնասիրել ա թղթերն ու պարզել... Գործի վերաբերյալ առաջին ատյանի վճիռը դատարանից դուրս ա եկել 2019թ. դեկտեմբերի 13-ին (ուրբաթ), մեզ հասել ա 23-ին (երկուշաբթի)։ Թվում ա թե երկար ա եկել, բայց արանքը 4 ոչ աշխատանքային օր ա ընկել։ Մենք բողոքարկելու համար ունեինք 10 օր։ Բողքը ներակայացրել ենք դեկտեմբերի 30-ին՝ վերջին աշխատանքային օրը։ Դատարանը վերադարձրել ա գործը` խնդրելով ապացույցներ ներկայացնել, որ բողոքարկման ժամկետը բաց չենք թողել։ Դեռ մի կողմ, որ դրա ապացուցման բեռը մեր վրա չի։ Հարցն էն ա, որ արդարադատությունը կարելի ա առկախել ընթացակարգերի պատճառով։ Ըստ էության` ՀՀ դատարանը կարող ա հաշտվել նրա հետ, որ Գ․Ծ-ն, ձեռնարկատիրությամբ զբաղվելով, սահմանադրություն ա խախտում ու ավելին՝ անում ա գործողություններ, որոնք սահմանադիրը բացառել ա պետություն ստեղծելիս, բայց դատարանը չի կարող հաշտվել մտքի հետ, որ մենք մի օր ուշացնենք դիմումը, նույնիսկ եթե դա տենց ա։ Այ էս ա ֆորմալիզմի գինը»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր