Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 504.96, EUR 552.07, RUB 6.40, GBP 624.08
+6 °C, +6 °C ... +13 °C Վաղը`+15 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Լիբիայի Ազգային բանակը» թուրքական նավ է ոչնչացրել
18:45, 18.02.2020

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի նավահանգստում գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակը» ռմբակոծել է զենք-զինամթերք տեղափոխող թուրքական նավ:

Դեպքի առնչությամբ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներից դեռևս որևէ պաշտոնական արձագանք չկա:

Նշվում է, որ թուրքական նավը ոչնչացվել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի` Լիբիայի հարցի շուրջ արած հայտարարությունից հետո:

Չավուշօղլուն պնդել էր, որ «Լիբիայի Ազգային բանակը» խախտում է հրադադարը և շեշտել, որ պետք է դադարեցնել գեներալ Հաֆթարի գործողությունները:

Ավելի վաղ «Լիբիայի Ազգային բանակը» հայտարարել էր, որ իրենց ձեռքն էր անցել Լիբիայի ջրերում խարիսխ գցած թուրքական մի նավ, այդ թվում` նավի անձնակազմը, գրում է Ermenihaber-ը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր