ՌԴ սահմանադրության փոփոխություններով առաջարկվում է անձեռնմխելիության դրույթը, որն այժմ գործում է միայն պաշտոնավարող նախագահի համար, տարածվի նաև նախկին նախագահների վրա: «Սա կլինի նրա անկախ գործունեության սահմանադրական երաշխիքը»,- աշխատանքային խմբի նիստում հայտարարել է «Ռուսաստանի կանանց միություն» կուսակցության ղեկավար Եկատերինա Լախովան: Նա հիշեցրել է, որ նախագահը, լինելով Սահմանադրության, մարդու և քաղաքացիական իրավունքների և ազատությունների երաշխավորը, ձեռնարկում է սահմանադրական միջոցներ Ռուսաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար: Աշխատանքային խմբի առաջարկով համապատասխան փոփոխությունն արդեն ձևակերպվել է, նշել է Պետդումայի պետականաշինության և օրենսդրության հանձնաժողովի ղեկավար Պավել Կրաշենիննիկովը: «Մենք դա քննարկել ենք, և նման փոփոխություն գոյություն ունի»,- ասել է նա: |